Մատչելիության հղումներ

Ազգային հավաքականը աննախադեպ բարձր դիրք է գրավել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում


ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չորս հորիզոնականով բարելավել է դիրքերը նախորդ ամսվա համեմատ` գրավելով աղյուսակի 41-րդ տեղը:

Սա աննախադեպ արդյունք է Հայաստանի հավաքականի համար: Լավագույն արդյունք Հայաստանի ազգային թիմը գրանցել էր անցած տարվա սեպտեմբերին, երբ ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլի մի քանի հաջող հանդիպումներից հետո 27 հորիզոնականի թռիչքով 71-ից հայտնվեց աղյուսակի 44-րդ տեղում:

Այսօր հրապարակված աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում է Գերմանիան, ապա Նիդերլանդները: Հայաստանի հարեւաններից Վրաստանի եւ Ադրբեջանի թիմերը աղյուսակում զգալի զիջում են Հայաստանի հավաքականին` զբաղեցնելով աղյուսակի հաջորդաբար 81-րդ եւ 109-րդ հորիզոնականները:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 28-ին եւ 29-ին Կիպրոսում ընկերական հանդիպումներ կանցկացնի Սերբիայի եւ Կանադայի ազգային հավաքականների հետ:

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG