Մատչելիության հղումներ

Իրանը սեփական արտադրության միջուկային վառելիք կտեղադրի Թեհրանի ռեակտորում


Իրանի ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ Ալի Բաքերին հայտարարել է, որ Թեհրանի հետազոտական ռեակտորում առաջին անգամ կտեղադրվեն տեղական արտադրության միջուկային վառելիքային ձողեր:

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կասկածներ է հայտնել, որ Թեհրանի ռեակտորը իրանական այն ձեռնարկություններից է, որի իրական նպատակը միջուկային զենքի ստեղծումն է:

Իրանը, մինչդեռ, պնդում է, որ հարստացված ուրանից պատրաստված վառելիքային ձողերը օգտագործվելու են քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ իզոտոպներ ստանալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG