Մի շարք իրանցի ակտիվիստներ եւ լրագրողներ «Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայությանը հաղորդել են, որ երկուշաբթի օրվանից իրենք անստորագիր եւ անանուն էլեկտրոնային նամակներ են ստանում, որոնք լի են սպառնալիքներով:
Նամակներում ասվում է, որ կազմված է «օտարների» եւ ընդդիմադիրների շահերը սպասարկող իրանցիների ցուցակ: Նամակները ստացող ակտիվիստները նաեւ նախազգուշացվում են, որ իրենց «անօրինական գործունեությունը» չդադարեցնելու պարագայում նրանք կպատժվեն Իրանի իսլամական օրենքներով: