Արեւմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Սիրայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը սկսել են Համա քաղաքի բնակելի թաղամասերի գնդակոծումը զրահապատ մեքենաներից եւ շարժական զենիթային հրանոթներից:
Միեւնույն ժամանակ, Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են Ասադի հրաժարականը պահանջող ապստամբների ամրակետը հանդիսացող Հոմս քաղաքի պաշարումը, որը շարունակվում է արդեն 13 օր:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Եգիպտոսի կողմից շրջանառության մեջ է դրվել Սիրիայի վերաբերյալ բանաձեւ, որում խստորեն դատապարտվում են Բաշար ալ-Ասադի ռեժիմի կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումները եւ Սիրիայի նախագահի հրաժարականի պահանջ է հնչեցվում: