Մատչելիության հղումներ

«Եվրո-2012»-ի մարզադաշտի կառուցման պատասխանատուն հրաժարական է ներկայացրել


Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար Լեհաստանում կառուցվող մարզադաշտերի կառուցման պատասխանատու Ռաֆալ Կապլերը հրաժարական է ներկայացրել, քանի որ Վարշավայում անցած շաբաթ նշանակված խաղը մարզադաշտի անպատրաստ լինելու հետեւանքով չեղյալ է հայտարարվել։

Լեհական մամուլի փոխանցմամբ, Կապլերն իր աշխատանքի համար, այնուամենայնիվ, կստանա մոտ 180 հազար դոլարի դրամական պարգեւ։

Ինքը Կապլերը հայտարարել է, թե մամուլը չափազանցված գումար է հրապարակել։ Նա հավաստիացրել է, թե մարզադաշտի կառուցումը կավարտվի մինչեւ առաջնության մեկնարկը։

2012 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը համատեղ կազմակերպում են Լեհաստանը եւ Ուկրաինան։ Առաջին հանդիպումը հունիսի 8-ին Վարշավայի նշված մարզադաշտում պետք է անցկացնեն Լեհաստանի եւ Հունաստանի հավաքականները։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG