Մատչելիության հղումներ

Օբաման ներկայացրել է առաջիկա տարվա բյուջեն


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը ներկայացրել է 2013 թվականի բյուջեն:

Փաստաթղթով նախատեսվում է բարձրացնել հարուստների եւ կորպորացիաների վճարած հարկերը` առաջիկա տարիներին դաշնային բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու նպատակով:

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում երեկ անցկացված հանրահավաքում ներկայացնելով բյուջեի նախագծի հիմնական դրույթները` Օբաման հայտարարել է, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կօգնի ԱՄՆ-ի տնտեսության շարունակական առողջացմանը:

2013 թվականի բյուջեի նախագծում դեֆիցիտը շարունակում է աննախադեպ բարձր մնալ` շուրջ 1.3 տրիլիոն դոլար:

Միեւնույն ժամանակ, բյուջեի ծախսային մասի կրճատումներ են կատարվել: Այսպես` Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների համար նախատեսվող աջակցության ծավալները կրճատվել են 18 տոկոսով:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ, Օբամայի ներկայացրած նախագծով առաջարկվում է 19 տոկոսով կրճատել նաեւ Հայաստանին ուղղված օգնությունը` այն հասցնելով 35.8 միլիոն դոլարի, նախորդ տարվա 40 միլիոնի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG