Մատչելիության հղումներ

Ուժեղ երկրաշարժ Ճապոնիայում


Ճապոնիայի հյուսիս-արեւելքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Տուժածների եւ վնասների մասին տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:

Ճապոնիայի օդերեւութաբանության գործակալության տվյալներով, Երեւանի ժամանակով 10:22 տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6.2:

«Tokyo Electric Power» ընկերությունը, որը շահագործում է անցած տարի մարտին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից տուժած «Ֆուկուշիմա» ատոմակայանը, տեղեկացրել է, որ նոր երկրաշարժը ատոմակայանի վիճակը չի վատթարացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG