Մատչելիության հղումներ

Հոմսի գրոհը շարունակվում է


Սիրիայի զինված ուժերը շարունակում են ռազմական գործողությունները ընդդիմության ամրակետ Հոմս քաղաքում:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլեյը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին մեղադրել է մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում Նավի Պիլեյը հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանաձեւի վրա Ռուսաստանի եւ Չինաստանի դրած արգելքը խրախուսել է Սիրիայի իշխանություններին` ճնշելու բողոքի ակցիաները:

Դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այժմ շրջանառության մեջ է դրված նոր բանաձեւ, որը հավանաբար քվեարկության կդրվի մինչեւ շաբաթավերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG