Մատչելիության հղումներ

Փետրվարի 12-ին Հադրութում նշվեց Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքի օրը: Այն, որ Շարժումը սկիզբ է առել այդ հանրահավաքից, քչերը գիտեն:

«Այստեղ տեղի էր ունենում քաղաքական գործընթաց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հանրահավաքի կազմակերիչներից Էմիլ Աբրահամյանը: - «Մեզ համար այդ խնդիրները դրված էին ոչ միայն Հադրութի համար: Մենք մտածում էինք Ղարաբաղի համար, հայ ժողովրդի համար… Եվ երբ մարդիկ ուզում են որոշ տեղերում ասեն կամ առարկեն, որ ոչ թե [փետրվարի] 12, այլ 13 կամ 14… իրենք փորձում են խեղաթյուրել, որովհետեւ պետք է մարդկանց երեւի թե, որ նշանակալի սկիզբը լինի ոչ թե 12-ին, այլ մեկ օրվա մեջ դրսեւորվի»:

24 տարի առաջ փետրվարյան այդ օրերին, երբ Ստեփանակերտում մի խումբ ակտիվիստներ ընդհատակում էին գործում, Հադրութում ժողովուրդն ըմբոստացել էր խորհրդային կայսրության դեմ:

«Եթե չգային այդ օրը, չհավաքվեին Հադրութի ժողովուրդը, միգուցե կրկնվեր 65 թիվը: Իհարկե, մենք էինք ստորագրություններ հավաքողները, բայց ասենք, որ Հադրութի ժողովուրդը այդ օրը փրկեց հետագա ամբողջ շարժումը», - պնդեց Աբրահամյանը` շարունակելով. - «Ինձ թվում է, թե ամսի 12-ը մենք պետք է ասենք, նշենք, քանի որ դրա կրողները մենք են, հադրութցիներս ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG