Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը այցելել է ԶՈՒ օպերատիվ կառավարման կենտրոն


Հայաստանի նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ծանոթացել է կառավարման ավտոմատացված համակարգի տեխնիկական միջոցներին: Այնուհետեւ, ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, նախագահը խորհրդակցություն է անցկացրել զինված ուժերի հրամանատարական կազմի հետ:

«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի նախագահին զեկուցել է զինված ուժերի բարեփոխումների ընթացքը՝ համաձայն զարգացման պլանի: Նախարարի զեկույցից հետո ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն ընդունել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի զեկույցը պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի մարտական պատրաստականության վերաբերյալ: Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների շրջանակներում իրականացվող ԶՈՒ Գլխավոր շտաբի համատեղ շտաբային մարզումների ընթացքում Սերժ Սարգսյանն ընդունել է զեկույցներ զորատեսակների, զորամիավորումների հրամանատարների կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG