Մատչելիության հղումներ

logo-print

Մեծ Բրիտանիայում է գտնվում Շեֆիլդի համալսարանը, որ առաջարկում է մասնակի կրթաթոշակներ հայ ուսանողների համար:

Շեֆիլդի համալսարանի միջազգային հարցերի գծով տնօրեն Գրեգորի Դիկլեոսի խոսքերով, այս համալսարանը աշխարհի լավագույն 100 համալսարանների շարքում է գտնվում. - «Համալսարանի պրոֆեսորներից 5-ը արժանացել են Նոբելյան մրցանակի, իսկ այս տարի համալսարանը արժանացել է տարվա համալսարան կոչմանը «Թայմս»-ի կրթական վարկանշային սանդղակում»:

Համալսարանի Հունաստանի մասնաճյուղն առաջարկում է կրթաթոշակներ բակալավրի եւ մագիստրոսի կոչում ստանալու համար:

«Հունաստանում գտնվող Սիթի քոլեջը հայ ուսանողներին դիտարկելու է որպես եվրոպական երկրից եկած ուսանող, եւ սահմանել է ցածր ուսման վճար, միարժամանակ նրանք կստանան կրթաթոշակ: Հունաստանում ապրելը մեծ ծախսերի հետ կապված չի, ավելի մատչելի է, քան եվրոպական որեւէ երկրում», - նշում է Գրեգորի Դիկլեոսը եւ հավելում, որ պատրաստվում է հանդիպել Հայաստանի որոշ բուհերի եւ դպրոցների ղեկավարների հետ եւ ներկայացնել իրենց ծրագիրը:

Կրթաթոշակի համար տարեկան 30 ուսանող կարող է դիմել:


XS
SM
MD
LG