Մատչելիության հղումներ

Ահաբեկչական հարձակման փորձեր` Իսրայելի երկու դեսպանատների վրա


Այսօր ահաբեկչական հարձակման փորձեր են եղել Իսրայելի դեսպանատների վրա Վրաստանում եւ Հնդկաստանում:

Թբիլիսիում ահաբեկչական փորձը հաջողվել է կանխել: Այդ երկրի ներքին գործերի նախարարության աշխատակիցները վնասազերծել են Վրաստանում Իսրայելի դեսպանի մեքենայի տակ ամրացված նռնակը, որը հայտնաբերել էր դեսպան Իցխակ Հերբերտի վարորդ Ռոման Խաչատրյանը:

Նմանատիպ սցենարով Դելիում ահաբեկչությունը կանխել չի հաջողվել: Իսրայելի դեսպանատան ռազմական կցորդի մեքենայի տակ ամրացված նռնակը պայթել է, չորս հոգի վիրավորվել են, այդ թվում` դեսպանատան աշխատակից կանանցից մեկը: Ռազմական կցորդը, ով, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչների հիմնական թիրախն էր, պայթյունի պահին մեքենայի մոտ չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG