Մատչելիության հղումներ

Իրանը Ադրբեջանին մեղադրում է իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ


Իրանի իշխանություններ մեղադրում են Ադրբեջանին` միջուկային ոլորտի իրանցի գիտնական Մոստաֆա Ահմադի Ռոշանի սպանությանը մեղսակից լինելու մեջ:

Կիրակի օրը Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է Իրանի արտգործնախարարություն, որտեղ նրան մեղադրանքներ են ներկայացվել, թե պաշտոնական Բաքուն աջակցել է Իսրայելական հատուկ ծառայություններին` գիտնականի սպանությունը կազմակերպելու գործում:

Մոստաֆա Ռոշանը մահացել է Թեհրանում` հունվարի 11-ին, իր մեքենային ամրացված ռումբի պայթյունից:

Իսրայելից բացի, Իրանը նաեւ Միացյալ Նահանգներին է մեղադրում սպանությունը կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG