Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 14.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ ժամը 14.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ձնահյուսի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի երթեւեկությունը արգելված է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG