Մատչելիության հղումներ

Փոփ երաժշտություն. Ադելը 6 «Գրեմի» է ստանում


ԱՄՆ – Երգչուհի Ադելը` «Գրեմի» մրցանակաբաշխության ժամանակ, Լոս Անջելես, 12-ը փետրվարի, 2012թ.

ԱՄՆ – Երգչուհի Ադելը` «Գրեմի» մրցանակաբաշխության ժամանակ, Լոս Անջելես, 12-ը փետրվարի, 2012թ.

Բրիտանացի սոուլ երաժիշտ Ադելը Լոս Անջելեսում կիրակի օրը կայացած հեղինակավոր «Գրեմի» երաժշտական մրցանակաբաշխության հիմնական հաղթողն է:

23-ամյա լոնդոնաբնակ երգչուհին իր մեծ հաջողություն վայելող «21» ժողովածուի շնորհիվ 6 «Գրեմի» մրցանակ է ստացել` այդ թվում տարվա «լավագույն երաժշտական ալբոմ» եւ «լավագույն երգ» անվանակարգերում:

Այսպիսով Ադելը, փաստորեն, կրկնում է ամերիկյան երգչուհի Բիյոնսեի հաջողությունը, ով մեկ տարում 6 «Գրեմի» ստացած առաջին կին երաժիշտն էր:

Երեկվա մրցանակաբաշխության ժամանակ հարգանքի տուրք մատուցվեց նաեւ լեգենդար երգչուհի եւ դերասանուհի Ուիթնի Հյուսթոնին, ով շաբաթ օրը, առայժմ անհայտ հանգամանքներում, մահացած էր հայտնաբերվել Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG