Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն արձանագվել


Փետրվարի 12-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն արձանագվել:

«Միայն ոստիկանության Հրազդանի բաժնում ընտրությունների վերաբերյալ ստացվել է երկու հաղորդում: Կատարվում է քննություն», - ասված է Ոստիկանության ՀԿԼ վարչության տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG