Մատչելիության հղումներ

Թիվ 25/4 ընտրատեղամասում քվեաթերթիկների թիվը չի համապատասխանում ստորագրություններին


Կիրակի օրը անցկացված Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քվեների հաշվարկը շարունակվում է, թիվ 25/4 ընտրատեղամասում քվեաթերթիկների, ելունդների եւ ստորագրությունների անհամապատասխանություն է հայտնաբերվել։

Ընտրատեղամասի նախագահ, Հանրապետական Մայիս Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս ընտրատեղամասում Հրազդանի գործող քաղաքապետ, Հանրապետական Արամ Դանիելյանի օգտին գրանցվել է 638 քվե, ընդդիմադիր թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանի օգտին՝ 343 քվե։ 47 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Եղիազարյանը նաեւ փոխանցեց, որ ընտրատեղամասում գրանցված ստորագրությունների թիվը 1014-ն է, մինչդեռ ելունդների թիվը 1021 է, իսկ քվեաթերթիկներինը՝ 1026։

«Թյուրիմացություն է, փորձում ենք հասկանալ ինչ է եղել», - այս անհամապատասխանությունների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասաց Մայիս Եղիազարյանը։


Անուշ Մարտիրոսյան, Հրազդան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG