Մատչելիության հղումներ

9 մարզերում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին


Կիրակի օրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին:

Առանձնահատուկ հետաքրքրություն էին ներկայացնում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքապետի ընտրությունները։ Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մի շարք ընտրողներ բողոքում էին ընտրացուցակների անճշտություններից։

Շիրակի մարզում որոշակի լարվածություն էր նկատվում Պեմզաշենի համայնքապետի ընտրություններում։ Այստեղ երկու Հանրապետական թեկնածուներ՝ Երվանդ Միքայելյանը, Ալբերտ Պետրոսյանը, պայքարում էին անկուսակցական, Երկրապահ կամավորականների միության անդամ եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի սանիկ, գործող գյուղապետ Անանիկ Ոսկանյանի դեմ։

Պեմզաշենի երկու ընտրատեղամասերի մոտ մարդկանց եւ մեքենաների կուտակումներ կային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG