Մատչելիության հղումներ

Պուտինը տուգանք է վճարել


Ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, նախագահի թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինը տուգանք է վճարել փետրվարի 4-ին Մոսկվայում կազմակերպած պրո-իշխանական հանրահավաքի կազմակերպիչ Նադեժդա Կորնեեւայի փոխարեն։ Պուտինը վճարել է 1,000 ռուբլի (մոտ 33 ԱՄՆ դոլար)։

Հանրահավաքի կազմակերպիչը՝ «Ռուսաստանյան հայրենասերներ» կուսակցության փոխնախագահ Նադեժդա Կորնեեւան, տուգանվել էր, քանի որ միջոցառման մասնակիցների քանակը գերազանցել էր կազմակերպիչների կողմից քաղաքային իշխանություններին ներկայացված 15 հազար ցուցանիշը։

Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել է, որ Պոկլոննայա բլրի վրա հրավիրված այդ հանրահավաքի մասնակիցների թիվն անցել է 100 հազարից։

Նույն օրը Մոսկվայում անցկացվել է նաեւ բազմամարդ հակակառավարական հանրահավաք։

Կորնեեւան ողջունել է Պուտինի այս քայլը՝ հայտարարելով, որ խնդիրը գումարի մեջ չէ․ - «Դա մեծ գումար չէր։ Բայց նա (Պուտինը) բարոյական աջակցություն ցույց տվեց այն մարդկանց, ովքեր եկել էին հանուն իրենց երկրի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG