Մատչելիության հղումներ

48 տարեկան հասակում մահացել է երգչուհի Ուիթնի Հյուսթոնը


Ուիթնի Հյուսթոնը
Ուիթնի Հյուսթոնը
Երկրպագուներն ու փոփ-երաժշտության աստղերը այսօր հարգանքի տուրք են մատուցել ամերիկյան հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսթոնին, ով մահացել է Լոս Անջելեսում՝ 48 տարեկան հասակում։

Ոստիկանության փոխանցմամբ, «Բեւերլի Հիլթոն» հյուրանոցի համարում մահացած երգչուհու դիակի զննության արդյունքում «հանցագործ դիտավորության ակնհայտ նշաններ չեն հայտնաբերվել», մահվան պատճառը առայժմ պարզ չէ։

Հյուսթոնը փառքի գագաթնակետին էր 1980-ական եւ 1990-ական թվականներին, իսկ նրա մի շարք երգեր՝ այդ թվում "I Will Always Love You" («Ես միշտ կսիրեմ քեզ») երգը, աշխարհի ամենասիրված սինգլների շարքում էին։

Երգչուհին բազմաթիվ մրցանակների է արժանացել, խաղացել է կինոյում, իսկ նրա դերակատարմամբ «Թիկնապահը» ֆիլմը մեծ հաջողություն է վայելել։

Վերջին տարիներին, սակայն, Հյուսթոնի անունը ավելի հաճախ կապվում էր թմրամիջոցների օգտագործման եւ դրա արդյունքում անձնական կյանքում ծագած բարդությունների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG