Մատչելիության հղումներ

Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները


Այսօր առավոտյան ժամը 8-ից Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունները։ Այստեղ համայնքապետի ղեկավարի պաշտոնի համար թեկնածություն են առաջադրել գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արամ Դանիելյանը եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հրազդան քաղաքում, համաձայն ընտրացուցակների, ընտրողները 43 հազար 874-ն են:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG