Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Հրադադարի ռեժիմը շաբաթվա ընթացքում խախտվել է 160 անգամ


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ:

ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական իրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 600 կրակոց, եւ հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել փետրվարի 6-7-ը ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG