Մատչելիության հղումներ

Պուտինին աջակցող հանրահավաքները անցել են «Հանուն կայունության» կարգախոսի ներքո


Ռուսաստանի մի շարք քաղաքներում մարդիկ այսօր նախագահի թեկնածու, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին աջակցող հանրահավաքներ են անցկացրել` «Հանուն կայունության եւ զարգացման» կարգախոսի ներքո:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները, արհմիությունների կողմից կազմակերպված հանրահավաքներին տարբեր քաղաքներում մասնակցել են 2-9 հազար մարդ: Այսօր փողոց են դուրս եկել Բառնաուլի, Կիրովի, Տոմսկի, Կրասնոդարի, Չիտայի եւ այլ քաղաքների բնակիչներ:

Տուլայում ակցիայի մասնակիցների առջեւ ելույթ են ունեցել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը եւ երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Ռոգոզինը, իր ելույթում, ժամանակակից աշխարհը համեմատել է գիշատիչներով անտառի հետ եւ հայտարարել, որ Ռուսաստանի բանակը պետք է զինվի ժամանակակից զինատեսակներով` աշխարհի վրա խաղաղությունը պահպանելու համար:

Այսօր Պուտինին իր աջակցությունն է հայտնել բնապահպանական «Կանաչներ» շարժումը` հայտարարելով, որ կմիանա Պուտինի մոսկովյան նախընտրական հանրահավաքին, որն անցկացվելու է փետրվարի 23-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG