Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը խոսել է միջուկային ոլորտում «շատ կարեւոր» նվաճումների մասին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր ասել է, որ Իրանը շուտով կհայտարարի «միջուկային ոլորտի շատ կարեւոր նվաճումների մասին»:

«Առաջիկա օրերին մենք ականատեսը կլինենք Իրանում նոր միջուկային ծրագրերի բացմանը եւ գործարկմանը», - ասել է Ահմադինեժադը Թեհրանում` դիմելով իսլամական հեղափոխության 33-րդ տարադարձը նշող հանրահավաքի մասնակիցներին:

Իրանի նախագահը մանրամասներ չի հաղորդել այդ ծրագրերի մասին, բայց այս հայտարարությունը, բնականաբար, ավելի կսրի Իրանի եւ այն երկրների հարաբերությունները, որոնք Իրանին մեղադրում են միջուկային զենքի տեխնոլոգիաներ մշակելու մեջ: Իր ելույթում Ահմադինեժադը այսօր խստորեն քննադատել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Թեհրանի Ազադի հրապարակի կենտրոնում տեղադրված է ամերիկյան անօդաչու թռչող սարքի իրական չափերով կրկնօրինակը, որ Իրանը գրավել էր դեկտեմբերին Աֆղանստանի սահմանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG