Մատչելիության հղումներ

logo-print

Ալլա Ջիոեւան անգիտակից վիճակում հիվանդանոցում է


Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոեւան անգիտակից վիճակում հիվանդանոցում է` Ցխինվալիում նրա նախընտրական շտաբում ուժայինների իրականացրած գրոհից հետո:

Ոստիկանության վարկածով` Ջիոեւայի ինքնազգացողությունը վատացել է քննիչի հետ զրույցի ժամանակ, ով հարցաքննության ծանուցագիր էր բերել, մինչդեռ շտաբի ներկայացուցիչները պնդում են, որ նրան ոտքով խփել են:

Ալլա Ջիոեւան մտադիր էր այսօր անցկացնել իր երդմնակալության արարողությունը` չնայած դատարանը անվավեր է ճանաչել նոյեմբերին անցկացված նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով Ջիոեւան հաղթել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG