Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ - Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհները, Արագածոտնի մարզում` Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները:

Ձնաբքի, մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, կատարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ձյան առատ տեղումների պատճառով Մցխեթա - Ստեփանծմինդա - Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) - Լարսի հատվածում երթեւեկությունը արգելված է թրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսաթրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է երկու տանող կամրջակներով մեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG