Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է անում պաշտպանել սիրիացիներին «կոտորածից»


ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլեյը Ժնեւում կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ գործողություններ ձեռնարկել` պաշտպանելու Սիրիայի քաղաքացիներին «կոտորածից»:

Միաժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին ընդդիմացողների կենտրոն համարվող Հոմս քաղաքի արվարձաններում բնակելի թաղամասեր են հրետակոծվել:

«Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, հրետանու եւ գնդացրային կրակոցներից առնվազն 47 մարդ է սպանվել Հոմս քաղաքի սուննի մահմեդականներով բնակեցված շրջաններում:

Թուրքիան եւս կոչ է արել միջազգային հանրությանը` վերջ դնել Սիրիայում իրականացվող բռնություններին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG