Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի տարածքում տեղացած առատ ձյունը անհարմարություններ է ստեղծել մեծահասակների եւ ոգեւորություն` փոքրահասակների համար: Օդերեւութաբանները վստահեցնում են, թե ձյունառատ եղանակը դեռ կպահպանվի հանրապետությունում:

Ձյունը իր հետ բերում է ինչպես հաճելի զգացողություններ, այնպես էլ տհաճ անհարմարություններ: Միջինից բարձր տարիքի մարդկանց մի մասին ձյան գալն ընդհանրապես չի ուարախացրել, ինչը չի կարելի ասել երիտասարդների պարագայում:

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ աղ ցանող եւ մաքրող մեքենաները ձյան տեղումները սկսվելուն զուգընթաց մաքրման աշխատանքներ են իրականացնում, սակայն այսօր նույնիսկ կենտրանական փողոցների մայթերը մաքրվել են կեսօրից հետո:

Մեր համաքաղաքացիները նշում են, որ սառած ու չմաքրված մայթերը հաճախ վնասվածքների պատճառ են դառնում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի փոխանցմամբ, մինչեւ փետրվարի 12-ը սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կնվազի փետրվարի 12-ից հետո, երբ կլինի անամպ երկինք:

Զարուհի Պետրոսյանի խոսքերով, այսօր ջերմաստիճանը կրկնակի բարձրացել է երեկվա համեմատ. - «12-ից հետո գիշերը նվազագույն ջերմաստիճանը լինելու է 10-ից 12 աստիճան ցուրտ, իսկ լեռնային շրջաններում մինչեւ 25 աստիճան ցուրտ»:

Չնայած առատ տեղումների, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ -ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշում է, որ հունվար ամսվա համեմատ նվազել է կանչերի թիվը. - «Չեն եղել ցրտահարության դեպքեր, սակայն եղել են կանչեր փողոցից վնասվածքի, սալջարդի դեպքում»:

XS
SM
MD
LG