Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Բաբաջանյան ֆեստը»


Russia -- Arno Babadjanjan, Armenian composer, disc cover, undated
Russia -- Arno Babadjanjan, Armenian composer, disc cover, undated

Երեկ մեկնարկեց Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված «Բաբաջանյան ֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը:

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հանդիսավոր բացումը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակությամբ: Այս փառատոնի շրջանակներում մինչեւ դեկտեմբերի 19-ը կկայանա 6 համերգ:

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանն ասում է. - «Տոնական օր է, որովհետեւ մեր մեծանուն Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված փառատոնի բացման համերգն էր: Ես հաճույքով արձագանքեցի հրավերքին` բացման համերգը ղեկավարելու, եւ ինձ հաճելի էր: Արդյունքն էլ բավական լավն էր»:

Դիրիժորը հավելեց. - «Չպետք է փառատոնները դառնան քանակային եւ ինքնանպատակ: Պետք է կոնկրետ նպատակ ունենան»:

Թավջութակահար Արամ Թալալյանի խոսքերով, Բաբաջանյանի թավջութակի կոնցերտը եւ մյուս համերգների համար նախատեսված ստեղծագործությունները մեծ արժեք ունեն մեր արվեստում:

«Դրանք իսկապես խոշորագույն ստեղծագործություններից են մեր արվեստի մեջ, որովհետեւ պարունակում են եւ այդ տարիների ժամանակակից երաժշտության տեխնիկայի հզոր նմուշներ, եւ ունեն հզոր հայկական բնույթ», - ասում է Թալալյանը:

Դաշնակահար Արմեն Բաբախանյանն իր մեծ հիացմունքն է արտահայտում Առնո Բաբաջանյանի արվեստի նկատմամբ եւ ցավով է խոսում այն երիտասարդների մասին, ովքեր մոռանում են Բաբաջանյանի` նաեւ փայլուն ու տաղանդավոր դաշնակահար լինելու մասին. - «Առաջին հերթին Բաբաջանյանը կոմպոզիտոր էր, մի մարդ, որ գրել է փայլուն, բազմատեսակ երաժշտություն, որ բխում էր նրա սրտից ու հոգուց: Ինձ համար նա բացառիկ երեւույթ է, որովհետեւ ոչ միայն կոմպոզիտոր է, այլ նաեւ փայլուն դաշնակահար: Ցավոք, մեր երիտասարդությունը հատկապես մոռանում է այդ մասին: Բայց, պետք է հիշել. Բաբաջանյանը մեր հայ մեծ կոմպոզիտորներից է, որ կարողացավ մեծ տաղանդով իր հետեւից տանել շատ-շատերին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG