Մատչելիության հղումներ

Մրցույթին ներկայացված էր 41 նախագիծ, որոնցից 13-ը անցել էին եզրափակիչ փուլ: Ֆորումը ներկայացնում էր ուսուցման եւ դասավանդման մակարդակի բարձրացման ուղղությամբ ուսուցիչների մշակած նորարարական տեխնոլոգիաները:

Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցանակաբաշխությունում առաջին տեղը գրավեց «Օհանյան» կրթահամալիրը ներկայացնող Աննա Գալստյանը` հնարավորություն ստանալով մասնակցելու 2012 թ. «Մայքրոսոֆթ»-ի եվրոպական «Գործընկերներ ուսման ոլորտում» ֆորումին, որն անցկացվելու է Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում մարտի 19-22-ը:

«Դարեր շարունակ ի՞նչ են ընդհանրապես մարդիկ իրենց հարց տվել` ի՞նչ կա ամպերից այն կողմ: Հիմա մենք կարող ենք պատասխանել այդ հարցին այս երկու ծրագրերի մեջ: Դիրքերի, տարածությունների հետազոտում. երեխաները ամփոփել են այդ ամենը OneNote ծրագրում, ինչպես նաեւ անդրադարձել ենք մոլորակի աղտոտվածության խնդրին», - ասում է Աննան:

«Սա արդեն դառնում է ավանդույթ: Ուրախությամբ կարող եմ ասել, որ այս ֆորումը շատ ավելի մեծ հետաքրքրություն է տարեցտարի սկսում ներկայացնել, շատ ավելի մասնակիցներ ունենք, մեծ հաջողություններ», - նշում է «Մայքրոսոսֆ Հայաստան»-ի տնօրեն Բարսեղյանը:

Մրցույթի բոլոր մասնակիցները արժանացան Կրթության եւ գիտության նախարարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության պատվոգրերին:

«Մայքրոսոֆթ Հայաստան»-ի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը նշում է, որ այս տարի առավել ակտիվ էին Վանաձորը ներկայացնող ուսուցիչները, քանի որ անցած տարի Վանաձորի ներկայացուցիչը շահել էր գլխավոր մրցանակ, այնուհետեւ Մոսկվայում անցկացվող մրցույթին էլ արժանացել գլխավոր մրցանակի:

Գրիգոր Բարսեղյանը հավելեց, որ նման ծրագրերի կիրառումը ժամանակակից աշխարհում կարող է բարձրացնել արդյունավետությունը առօրյա կյանքում ու բիզնեսում, կրթական ոլորտն էլ, բնականաբար, զերծ մնալ չի կարող այդ գործընթացից:

XS
SM
MD
LG