Մատչելիության հղումներ

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա


Խորհրդարանն այսօր քննարկեց Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունների նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է էթիկայի հանձնաժողովի օրակարգ ներառել այն պատգամավորների հարցը, որոնք քվեարկում են ուրիշի փոխարեն:

Այս նախագծի կապակցությամբ իր ելույթում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նկատեց, որ հենց նախագծի հեղինակը` պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, քվեարկել է ուրիշի փոխարեն:

Անահիտ Բախշյանը վկայակոչեց նաեւ նախօրեին տեղի ունեցած քվեարկությունների պատկերը` հայտարարելով, որ ներկա 66 պատգամավորներ քվեարկել են 74-ի փոխարեն:

«Ո՞ւմ հաշվին եք լավություն անում», - հարցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը եւ ավելացրեց, որ այդպիսով պետության հեղինակությունը ստորադասվում է կեղծ ընկերական շահերին:

Նշենք, որ այս քննարկումներից հետո կազմակերպված քվեարկությունների ժամանակ եւս «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես են պատգամավորները շարունակում սեղմել իրենց բացակա գործընկերների կոճակները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG