Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` նախատեսվում է Բաղդասարյանի եւ Պատրուշեւի առանձնազրույցը, տեղի կունենա հանդիպում Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչությունում:

Նախատեսվում է նաեւ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով կստորագրվի այցի արդյունքների վերաբերյալ արձանագրություն:

Պատվիրակությանը կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG