Մատչելիության հղումներ

Հայաստանում փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ կան


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց եւ տեսանելիության վատթարացում:

Ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ - Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհները: Փակ է նաեւ Լոռու մարզի Վանաձոր - Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրը:

Դժվարանցանելի են Գյումրի - Երեւան (Լանջիկ գյուղի հատվածում), Սպիտակ - Երեւան, Գեղարքունիքի մարզում` Սեւան - Ճամբարակ, իսկ Արագածոտնի մարզում` Ալագյազ - Ծաղկահովիտ, Նորաշեն - Ծաղկահովիտ, Ապարան - Քուչակ ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա - Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար անցանելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG