Մատչելիության հղումներ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատավարությունը, որին սակայն տուժող կողմը ներկա չէր:

Չէր ներկայացել նաև Արտակ Նազարյանի մահվան գործով առանցքային վկա Արման Մնացականյանը: Ըստ ներկայացված փաստաթղթերի` Մնացականյանը գտնվում է անկողնային հիվանդ վիճակում:

Դատական նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը որոշում կայացրեց որպես հիմք ընդունել Արման Մնացականյանի նախաքննական բոլոր ցուցմունքները: Մինչդեռ երեք ամբաստանյալների պաշտպան Ալվարդ Մնացականյանը հայտարարեց, որ ինքը դեռեւս չի ավարտել առանցքային վկա Արման Մնացականյանի հարցաքննությունը, պետք է սպասել մինչեւ վերջինս կապաքինվի:

Իր հերթին, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի շահերի պաշտպան Հրանտ Գևորգյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, հայտարարելով, որ դատարանը ակնհայտ կողմնակալություն է ցուցաբերում:

Դատական նիստը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը պաշտպանին մեկ ժամ ժամանակ տվեց ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը հիմնավորելու համար: Սակայն վերջինս հայտարարեց, որ մեկ ժամը ողջամիտ ժամկետ չէ լուրջ հիմնավորում ներկայացնելու համար: Դատական նիստը վերածվեց դատարան-պաշտպան վեճի: Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը լքեց դատարանի դահլիճը:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ 2012թ-ի փետրվարի 8-ը:


Նարե Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG