Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ն մեկնաբանում է Oxford Analytica-ի հրապարակումը


Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը այսօր մեկնաբանել է Հայաստանի զինված ուժերի վերաբերյալ Oxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակումը։

«Վերլուծություններ կատարելը փորձագիտական կենտրոնների աշխատանքն է: Այլ հարց է, թե այդ վերլուծությունները ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մեզ հայտնի են վերլուծական տարբեր կենտրոնների երբեմն իրարամերժ վերլուծություններ», - պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նշել է Կարապետյանը։

«Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բարեփոխումներին, ապա կարող եմ նշել, որ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումները համակարգային նշանակություն ունեն եւ հանդիսանում են Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովող կարեւորագույն գործոն», - հայտարարել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG