Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ը բոյկոտեց Ազգային ժողովի նիստը


«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց Ազգային ժողովի այսօրվա նիստը։

Ինչպես նիստի սկզբում հայտարարեց խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը` իրենց նման քայլի պատճառը «ստեղծված ոչ կոնստրուկտիվ քաղաքական իրավիճակն է»։

Հանրապետական խմբակցությունը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո նիստը շարունակվեց։

Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ իրենց բոյկոտը վերաբերում է միայն այսօրվա նիստին, իսկ խորհրդարանի վաղվա աշխատանքներին «Բարգավաճ Հայաստան»-ը կմասնակցի։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG