Մատչելիության հղումներ

Եգիպտոսը պատրաստվում է պատժել 19 ամերիկացու եւ 2 գերմանացու


Եգիպտոսի իշխանությունները հրապարակել են այն անձանց ցուցակը, որոնց արտերկրից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների ծավալած «անօրինական» գործողությունների համար պատրաստվում են ենթարկել պատասխանատվության:

43 հոգու շարքում Միացյալ Նահանգների 19 եւ Գերմանիայի 2 քաղաքացիներ են:

19 ամերիկացիներից մեկը ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Ռեյ Լա Հուդի որդին է: Նա Միջազգային հանրապետական ինստիտուտի Եգիպտոսի մասնաճյուղի ղեկավարն է:

Կասկածյալ գերմանացիները Քոնրադ Ադենաուերի հիմնադրամի աշխատակիցներ են:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ եթե ոչ կառավարական կազմակերպությունների հետապնդումը չդադարեցվի, եգիպտական բանակին հատկացվող տարեկան 1 միլիարդ 300 միլիոն դոլար օգնությունը կարող է սառեցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG