Մատչելիության հղումներ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը հարձակման է ենթարկվել


Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական sambօ.am կայքը։ Դա, ըստ կայքը պատրաստող եւ շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների, ադրբեջանցի հաքերների ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը:

Սամբոյի ֆեդերացիան նշում է, որ սա համանման երրոդ դեպքն է:

Այժմ ընթանում են կայքի վերականգման եւ վերագործարկման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG