Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում քաղբանտարկյալներ չկան


Ռուսաստանի վարչապետ եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը քաղաքագետների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանում քաղբանտարկյալներ չկան: Պուտինը հավելել է, որ շատերը խոսում են քաղբանտարկյալների առկայության մասին, սակայն կոնկրետ անուն ոչ ոք չի նշում:

Շաբաթ օրը հանուն արդար ընտրությունների կայացած հանրահավաքում Վլադիմիր Ռիժկովը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստել է քաղբանտարկյալների ցուցակը եւ ներկայացնելու է իշխանություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG