Մատչելիության հղումներ

Հայաստանի խոշոր բուհերը 2011-ին վճարել են շուրջ 3.25 միլիարդ դրամ հարկ


Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ցանկում ընդգրկված են նաեւ ուսումնական հաստատություններ` 14 բուհեր եւ կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ:

Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Երեւանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 105-րդ տեղը մոտ` 790 միլիոն դրամ (շուրջ 2 միլիոն 50 հազար դոլար) վճարման ցուցանիշով: Երկրորդը Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է` 149-րդ տեղ, երրորդը` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը` 190-րդ տեղ, համապատասխանաբար 567.9 միլիոն եւ 434.4 միլիոն դրամ ցուցանիշներով:

Հաղորդագրության համաձայն` 14 կրթական կազմակերպությունները անցած տարի պետբյուջե են մուծել ընդհանուր առմամբ շուրջ 3 միլիարդ 250 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG