Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան փաստով գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով


Լեռնային Ղարաբաղի N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Կառլեն Բաղդասարյանի մահվան փաստով Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` «ինքնասպանության հասցնելը», կատարվում է նախաքննություն: Այդ մասին ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Կառլեն Բաղդասարյանը փետրվարի 2-ին ժամը 17-ի սահմաններում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում էր ստացել գլխի շրջանում եւ մահացել զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG