Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը բացատրություն է պահանջում Եգիպտոսից


Պաշտոնական Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների ավելի քան չորս տասնյակ ծառայողների դեմ դատավարություն սկսելու` Եգիպտոսի մտադրության կապակցությամբ:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նյուլանդը հայտնել է, որ ամերիկացի պաշտոնյաները բացատրություն են պահանջել եգիպտացի գործընկերներից:

Եգիպտոսի զինվորական կառավարությունը մեղադրում է 43 անձանց, այդ թվում` 19 ամերիկացիների, օտարերկրյա հիմնադրամներից օգտվելով Եգիպտոսում խռովության ալիք բարձրացնելու համար:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգուշացրել է Եգիպտոսին, որ այդ երկիրը կարող է զրկվել ԱՄՆ-ի 1.5 միլիարդ դոլար օգնությունից, եթե չլուծի հասարակական կազմակերպությունների աշխատակիցների հարցը:

Միեւնույն ժամանակ, Եգիպտոսի արտգործնախարար Մոհամեդ Ամրը հայտարարել է, թե կառավարությունը չի կարող միջամտել դատական իշխանության աշխատանքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG