Մատչելիության հղումներ

Քլինթոնը «կատակերգություն» է որակում Ռուսաստանի եւ Չինաստանի պահվածքը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «կատակերգություն» է որակել ՄԱԿ-ում Ռուսաստանն ու Չինաստանի պահվածքը:

Այդ երկու երկրները շաբաթ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են Սիրիային վերաբերող բանաձեւի նախագիծը:

Արաբական պետությունների լիգայի հեղինակած փաստաթղթում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ էր արվում վերջ տալ հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնաճնշումներին եւ հրաժարական տալ:

Կիրակի օրը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ էլ-Արաբին ասել է, որ արաբական պետությունները չեն դադարեցնելու սիրիական ճգնաժամի լուծման փորձերը:

Սիրիայի ընդդիմությունը երեկ աջակցության կոչով դիմել է միջազգային հանրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG