Մատչելիության հղումներ

Սիրիական բանակը հրետակոծել է Հոմսը. հաղորդվում է հարյուրավոր զոհերի մասին


Արեւմտյան գործակալությունների փոխանցմամբ` սիրիական բանակն անցած գիշեր հրետակոծել է հակակառավարական ելույթների թատերաբեմ դարձած Հոմս քաղաքը:

Սիրիական ընդդիմության տարածած տեղեկությունների համաձայն` Հոմսի հրետակոծության ընթացքում առնվազն 200 մարդ է զոհվել, ինչը զինված այս միջադեպն ամենաարյունալին է դարձնում երկրում անցած տարի սկիզբ առած ճգնաժամի ողջ ընթացքում:

Հոմսում տեղի ունեցած մարտերի մասին տեղեկությունների հայտնվելուց անմիջապես հետո արտերկրում գործող սիրիական ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներ սկսել են հավաքվել Սիրիայի դեսպանատների մերձակայքում: Սիրիացի ցուցարարները, մասնավորաբար, գրավել են Կահիրեում սիրիական դեսպանատան շենքը, բազմամարդ ցույցեր են կազմակերպվել Լոնդոնում, Բեռլինում եւ Վաշինգտոնում Սիրիայի դեսպանատների մոտակայքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG