Մատչելիության հղումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց


Ռուսաստանյան ընդդիմության փետրվարի 4-ի հանրահավաքը Մոսկվայում

Ռուսաստանյան ընդդիմության փետրվարի 4-ի հանրահավաքը Մոսկվայում

Շաբաթ օրը Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում ռուսաստանյան ընդդիմության անցկացրած «Հանուն ազնիվ ընտրությունների» կարգախոսով հանրահավաքի արդյունքում Ռուսաստանի իշխանություններին ուղղված պահանջներով բանաձեւ է ընդունվել։

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, փաստաթղթում ընդգրկված կետերի թվում են` նախորդ տարվա դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարումը, մեկ ամսից անցկացվելիք նախագահական ընտրություններում «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկու թեկնածության գրանցումը, քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Ըստ կազմակերպիչների` ակցիային մասնակցել է առնվազն 120 հազար մարդ, ըստ ներքին գործերի նախարարության գնահատականների` հանրահավաքի մասնակիցների թիվը չի գերազանցել 36 հազարը։

Ընդդիմության հանրահավաքին հաջորդել է երթ Մոսկվայի փողոցներով։

Նույն օրը Ռուսաստանի մայրաքաղաքի Պոկլոննայա Գորա շրջանում հանրահավաք են անցկացրել նաեւ իշխանության կողմնակիցները։ Իրավապահների տվյալներով` այդ ակցիային մասնակցել է շուրջ 138 հազար մարդ, թեեւ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակիցը, ով ներկա էր հանրահավաքին, խիստ չափազանցված է համարում այդ տվյալները։

Ի պաշտպանություն արդար ընտրությունների մեկ այլ ակցիա էլ անցկացվել է Մոսկվայի Սախարովի պողոտայում։ Այս ցույցին մասնակցել է շուրջ 150 մարդ։

Շաբաթ ցերեկը Ռուսաստանի մայրաքաղաքում շատ ցուրտ էր` - 18 աստիճան Ցելսիուսի սանդղակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG