Մատչելիության հղումներ

logo-print

2011-ին Աֆղանստանում աննախադեպ մեծ թվով քաղաքացիական անձինք են զոհվել


Անցած տարի Աֆղանստանում աննախադեպ մեծ թվով քաղաքացիական անձինք են զոհվել, վկայում է ՄԱԿ-ի այսօր հրապարակած զեկույցը։

Համաձայն Աֆղանստանում ՄԱԿ-ի օժանդակության առաքելության զեկույցի` 2011 թվականին սպանվել են 3021 քաղաքացիական անձինք, մինչդեռ 2010-ին այդ ցուցանիշը 2790 էր։ Ընդ որում, արդեն հինգերորդ տարին է, ինչ զոհված քաղաքացիական անձանց թիվը անշեղորեն աճում է։

Ըստ զեկույցի` անցած տարի 967 խաղաղ բնակիչներ զոհվել են ռումբերի պայթյունների եւ ինքնասպան ահաբեկիչների կողմից ռմբահարումների հետեւանքով։

«Թալիբան» խմբավորման զինյալները պատասխանատու են քաղաքացիական անձանց մահվան դեպքերի 77, ՆԱՏՕ-ի եւ Աֆղանստանի զինված ուժերը` 14 տոկոսի համար, 9 տոկոսը զեկույցի հեղինակները դժվարացել են վերագրել կողմերից որեւէ մեկին։

Տարվա ընթացքում Աֆղանստանում եւս 185 հազար 632 մարդ տեղահանվել է, ինչը 2010-ի տվյալ ցուցանիշը գերազանցում է 45 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG