Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունում նշվել է հայկական բանակի 20-ամյակը


ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` միջոցառմանը մասնակցել են ավելի քան 60 երկրների 100-ից ավելի բարձրաստիճան զինվորականներ եւ քաղաքացիական պաշտոնատար անձինք:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ա. Մկրտչյանը, ով ներկայացրել է Հայաստանի բանակի կազմավորման փուլերն ու անցած ճանապարհը:

Հայաստանի զինված ուժերին իր բարեմաղթանքներն է հղել ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կարլ Հորսթը` բարձր գնահատելով հայկական զորախմբի մասնակցությունը Աֆղանստանում անվտանգության եւ կայունացման գործողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG