Մատչելիության հղումներ

Կարող է ստորագրվել կոալիցիոն նոր հուշագիր


Կոալիցիոն հուշագրի ստորագրումը 2011 թվականի փետրվարին:
Կոալիցիոն հուշագրի ստորագրումը 2011 թվականի փետրվարին:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) չի բացառում, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները ստորագրվի կոալիցիոն նոր հուշագիր:

«Հուշագիրը` որպես այդպիսին, կոալիցիայի այս փուլում կարող է լինել երկրորդական տարր», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սահակյանը` բացատրելով. - «Որովհետեւ եթե մենք` Հանրապետական կուսակցությունը, կամ կոալիցիան որոշեց, որ [ընտրություններին] գնալու է դաշինքով, ապա հուշագիրը կլինի այլ հարթության մեջ: Եթե մենք որոշենք, որ գնում ենք կամ մասնակցում ենք կոալիցիոն ուժերը առանձին-առանձին, դա կլինի այլ հուշագիր»:

Նրա կարծիքով, նոր հուշագրի հնարավոր ստորագրման դեպքում այդ փաստաթղթում կլինեն շեշտադրումներ` կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ. - «Դրա անհրաժեշտությունը նաեւ լինի, որպեսզի մենք ընտրություններին գնանք հասարակական վստահության մթնոլորտը ավելի բարձրացնելու ճանապարհով եւ գնանք ավելի կառուցողական, ավելի ներդաշնակ եւ ընտրությունների նախընտրական եւ հետընտրական պրոցեսները կասկածի տակ չդնելով»:

Պատգամավորը չբացառեց նաեւ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է ընդգրվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, սակայն նշեց, որ կուսակցության քաղաքական խորհուրդը նման հարց մինչեւ օրս չի քննարկել:

«Օրինաց երկր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
«Օրինաց երկր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
«Օրինաց երկիր»-ի փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մինչդեռ, չի կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի որեւէ քաղաքական ուժի համամասնական ցուցակում: Իսկ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը Բիշարյանը հնարավոր է համարում եւ դրա անհրաժեշտությունը պայմանավորում է առաջիկա ընտրապայքարով, որը «դժվար եւ թեժ է լինելու քաղաքական բոլոր ուժերի համար»:

«Այս առումով գուցեեւ կարիք առաջանա մեկ անգամ եւս նման փաստաթուղթ ստորագրել, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը, մասնավորապես կոալիցիոն քաղաքական ուժերը, որոնք միասին մեծամասնություն են կազմում, ընտրությունները տանեն խաղաղ, փոխհանդուրժողականության մթնոլորտում, որպեսզի որեւէ խնդիրներ ներքաղաքական չառաջանան երկրում», - նշեց Հեղինե Բիշարյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է իրենց քաղաքական ուժը հնարավոր համարում կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը, արձագանքեց. - «Մենք այս հարցի վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չունենք այս պահի դրությամբ»:

please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG