Մատչելիության հղումներ

logo-print

Կալանավորվել է «Հայկական ժամանակ»-ի լրագրող Հայկ Գեւորգյանը


Այսօր առավոտյան աշխատանքի գնալիս ոստիկանություն բերման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը։

Ժամը 14-ին մոտ լրագրողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։

Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով` «ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս», եւ «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը»։

Լրագրողը տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր պահման մեկուսարան։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին նրան ուղեկցող ոստիկանները։

Այսօր ժամը 18-ին «Հայկական ժամանակ»-ը հրավիրել է ասուլիս, որի ժամանակ թերթի գլխավոր խմբագիրը եւ աշխատակիցները կներկայացնեն տեղի ունեցածի վերաբերյալ իրենց տեսակետը։


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG