Մատչելիության հղումներ

Պակիստանի վարչապետին կոռուպցիայի մեղադրանք կներկայացնեն


Պակիստանի գերագույն դատարանը հայտնել է, որ պատրաստվում է կոռուպցիայի հոդվածով մեղադրանք ներկայացնել երկրի վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիին, քանի որ վերջինս միջոցներ չի ձեռնարկել նախագահ Ասիր Ալի Զարդարիի կոռուպցիոն գործով դատական նիստերը վերսկսելու համար։

Գերագույն դատարանը հայտնել է, որ մեղադրանք է ներկայացնելու վարչապետին, չնայած կառավարության այն պնդմանը, թե հնարավոր չէր դատական պատասխանատվության ենթարկել նախագահին, քանի որ, ըստ օրենքի, նախագահը պաշտոնավարման օրոք անձեռնմխելի է։

Մեղավոր ճանաչվելեւ դեպքում վարչապետը կարող է դատապարտվել կես տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG